Մոսկվայում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները «Սերը սուրբ» համերգի ժամանակ

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի «Ձայնի տիեզերք» փառատոնի շրջանակներում, Մոսկվայի Յաուզայի պալատում տեղի կունենա համերգ, որը կրելու է «Սերը սուրբ» խորագիրը: Նախագծի հիմքում ընկած են Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք փոխանցում են հայ ազգի կյանքի գունեղ կոլորիտը իր երգերով, ավանդույթներով և պատմությամբ:

Մտահղացման հեղինակը և գեղարվեստական ղեկավարն է Լիլիթ Աջամօղլյանը, բեմադրիչ-ռեժիսորը` Սևակ Կիրակոսյանը: Համերգին հանդես են գալու Հայ առաքելական եկեղեցու «Օվսաննա» երգչախումբը, Հախնազարյան Տրիոն, «Հայասա» պարային համույթը և «Հայորդաց տուն» մանկական երգչախումբը:

Ինչպես հաղորդում է miasin.ru-ն, համերգին հնչելու են Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Գ. Սվիրիդովի, Վ. Արծրունու, Ս. Մհերյանի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---