Վլադիմիր Մնացականյանն բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել16 մայիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը մինչև 70կգ քաշային կարգում բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել: Մնացականյանը եզրափակչում ձախ ձեռքով հաղթեց Ալեքսանդր Վորոնեսկուն և ոսկե մեդալ նվաճեց: Նա իր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2010 թվականին: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 18 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Առաջինը տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը 392 միավորով, 171 միավորով երկրորդ տեղում է Ուկրաինան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրքիան 169 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |