17 մայիսի 2011 - 14:10 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը վերավարկանշել է շուրջ 10 ձեռնարկություններ

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ», որը շնորհվել էր 22.06.2010թ.: Վերավարկանշել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 22.06.2010թ., «Ռենկո արմէստեյտ» ՍՊԸ-ին` շնորհելով «Բ» վարկանիշ, «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ին` շնորհելով «Բ-» վարկանիշ, «Կարկոմավտո» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ, «Մուրան» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ, «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով « Գ + » վարկանիշ:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է նաևԵրևանի ոսկերչական գործարան – 1 «Գնոմոն» ԲԲԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ:

Նախորդ վարկանիշը եղել է «Դ», որը շնորհվել էր 28.04.2009թ., հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: