Հայկական նամականիշն ընդգրկվել է աշխարհի տասը լավագույն նամականիշերի շարքում21 մայիսի 2011 - 10:12 AMT PanARMENIAN.Net - 2011 թ.-ին Վիեննայում ընտրվեցին 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշերը: Ընտրությունը կատարեց Ավստրիայի նամականիշերի ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում էին Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշերի դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ: 2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշերից մեկը ճանաչվեց Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ Հայաստանի կողմից թողարկված գեղաթերթիկը: Գեղաթերթիկը պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը: Գեղաթերթիկի հեղինակն է Ստեփան Ազարյանը: Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն եւ Ավստրալիան, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եվ հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |