21 մայիսի 2011 - 11:35 AMT
2011թ. մարտին Հայաստանի խոշոր հարկատուների արտահանման ծավալները կազմել են 25.1 մլրդ դրամ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է.

• Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 13.2 %–ով և կազմել 67.8 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 142 կազմակերպությունների մոտ շուրջ 15.5 մլրդ դրամով և նվազել` 174-ի մոտ համապատասխանաբար 25.9 մլրդ դրամով:

• Արտահանման ծավալները 2011թ.-ի մարտին կազմել է 25.1 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 21.5 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 3.6 մլրդ դրամով: