23 մայիսի 2011 - 14:37 AMT
ՀՀ ԱԺ խոսնակը մեկնաբանել է Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությունը

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: ԶԼՄ-ների ներկայացուցիչների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիներին կենսամակարդակի նվազման մասին վերջերս արված հայտարարությունը, ՀՀ ԱԺ խոսնակն ասել է, որ «երկիրը զարգանում է բնականոն ճանապարհով և արագ զարգանում է»:

«Հայաստանի երկրորդ նախագահը բնական և վերջնական պատասխաններ է տվել իրեն հասցեագրված հարցերին»,-ասել է խոսնակը:

Այն հարցին, թե չի հակասում արդյոք կոալիցիոն համաձայնությանը «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե կուսակցությունն ինքնուրույն է մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին, Հովիկ Աբրահամայնն այդպես էլ չպատասխանեց: