Մարի Յովանովիչը խոստովանել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով![]() 23 մայիսի 2011 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մայիսի 23-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Արմեն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Փոխվարչապետը նշեց, որ Մարի Յովանովիչի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրեր են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերը` հատկապես ընդգծելով ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչը: Արմեն Գևորգյանը բարձր գնահատեց նաև դեսպանի ջանքերը` թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում աջակցության և համագործակցության համար: Հաջողված համարվեցին նաև մարզերում և տեղական ինքնակառավարման մարմիններում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացված տարբեր ծրագրերը: Դեսպանն իր հերթին Հայաստանում պաշտոնավարման տարիները հետաքրքիր և արդյունավետ համարեց` նշելով, որ հեռանում է լավագույն տպավորություններով: Նա վստահություն հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի` ավելացնելով, որ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |