Պարսիկ ժամանակակից գրող Շամս Լանգրուդիի պոեմները թարգմանվել են հայերեն24 մայիսի 2011 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Իրանցի գրող Շամս Լանգրուդիի պոեմները հրատարակվել են հայերեն լեզվով: Գիրքը լույս է տեսել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ: Գրքի թարգմանիչն է Էդվարդ Հախվերդյանը: Ժողովածուն կրում է «Փողոցի նավաստին» անունը և ընդգրկում է Լանգրուդիի «53 սիրերգեր», «Դժողքի այգեպանը» և այլ ստեղծագործություններ: Լանգրուդին Այաթոլլա Ջաֆարի որդին է, ծնվել է Իրանի hյուսիսում: Իր առաջին ժողովածուն հրատարակել է 1977թ-ին, հաջողության է հասել 1980-ական թթ-ին: Բազմաթիվ պոեմների և բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Լանգրուդին հանդես է եկել նաև որպես դերասան, խաղալով Համիդռեզա Ալիքոլյանի «Ֆլամինգո No.13» ֆիլմում` պրոֆեսորի դերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |