Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը հաղթել է Օռլովի կայծակնային շախմատի մրցաշարում24 մայիսի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը հաղթել է Օռլովում (Չեխիա) տեղի ունեցած կայծակնային շախմատի մրցաշարում: Մրցաշարին մասնակցել է 33 շախմատիստ, Միրումյանը հավաքել է 10 միավոր 11 հնարավորից և գերազանցելով Ալեքսեյ Կիսլինսկուն (Ուկրաինա) գրավել է առաջին տեղը: Օռլովում շարունակվում է դասական շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ Միրումյանը երեք տուրից հետո 3 միավորով առաջին տեղն է գրավել 33 մասնակիցների թվում: Կանանց մրցաշարում Եվգենիա Դոլուխանովան (Ուկրաինա) բոլոր երեք պարտիաներում հաղթանակ է տարել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ Բեյրութում (Լիբանան) ավարտվել է միջազգային բաց մրցաշարը, որտեղ հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 7 միավորով երկրորդ տեղն է գրավել: Քոթանջյանը ընդամենը կես միավոր զիջեց Ալեքսեյ Բարսովին Ուզբեկստանից, հայտնում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |