Գյումրիում տեղի է ունեցել մշակութային ժառանգության վերականգնման թեմայով սեմինար

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին և 24-ին Գյումրիում կայացել է ցուցադրական սեմինար` «Կիևյան նախաձեռնության տարածաշրջանային ծրագրի պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» փորձնական նախագծի համատեքստում: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած երկօրյա սեմինարին մասնակցել են հայաստանյան 9 մարզերի ու համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքների մշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուներ, ճարտարապետներ:

Պատմական մշակութային ժառանգության վերականգնման ծրագրում ներգրավված են Ալավերդին, Աշտարակը, Գյումրին, Գորիսը, Գնիշիկ-Եղեգիսը, Դիլիջանը, Մեղրին, Նորատուսը, Վաղարշապատը, Օշականը: Սեմինարի բացմանը կատարված աշխատանքի մասին ելույթով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---