Ադրբեջանը պետք է պատրաստվի այն մտքին, որ Ղարաբաղի կարգավիճակը Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու 25 մայիսի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, հենց դրա մասին են գնում բանակցությունները: Այդ մասին մայիսի 25-ին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունների վերաբերյալ, թե իբր հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ազատագրված երկու տարածքներից, և իբր այդ հարցը այսօր քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում: «Հենց դրա մասին են գնում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքին »,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով պատգամավորի կողմից ներկայացված մեկ այլ խնդրի այն մասին, թե Մամեդյարովը ծիծաղելի է համարում հայկական կողմի առաջարկությունը՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշումը, և պնդում է թե նման հարց ընդհանրապես քննարկման չի կարող դրվել, Նալբանդյանը նշեց. « Ինչ վերաբերվում է նրան, թե ինչի վերաբերյալ են ծիծաղում կամ լաց լինում Ադրբեջանում, չեմ կարծում, որ նույնպես կարող են ծիծաղելի լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կամ եռանախագող երկրների նախագահների, կամ Եվրամիության ղեկավարության համար, հենց իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները, արտահայտված մոտեցումները ռազմատենչ հռետորաբանության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, որ հենց իրենց կողմից այդ առաջարկները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում այլեւ ծաղրանքի են ենթարկվում»,- հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |