25 մայիսի 2011 - 19:19 AMT
ՀԱԿ-ը քննարկել է մայիսի 31-ի հանրահավաքի և իշխանությունների հետ հնարավոր երկխոսության հետ կապված հարցեր

Մայիսի 25-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները:

Քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաև իշխանության հետ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական իրավիճակին և ներքին կազմակերպչական հարցերին: Ելույթներով հանդես են եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Մաթևոսյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը: Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: