26 մայիսի 2011 - 12:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրաբարը պետք է անպայման լեզու դառնա հայկական դպրոցներում, գտնում է վարչապետը

Հայոց լեզվի պահպանման լավագույն միջոցը գրաբարը դպրոցներում և բուհերում ուսումնասիրության համար պարտադիր լեզու դարձնելն է: Այդ մասին հայ դպրոցականների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով երկրում լեզվի խնդրի մասին հարցին: Նրա խոսքերով, դա ավելի է խորացնելու հայոց լեզվի իմացությունը: Այդ առումով վարչապետը նշել է, որ դա թույլ է տալու լուծել հայոց լեզվի հետ կապված խնդիրները:

Անդրադառնալով նրան, թե պահանջված է այսօր Հայաստանում իրավաբանի մասնագիտությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ երկրում բոլոր մասնագիտություններն էլ պահանջված են: Սակայն, նրա խոսքերով, երկրին պետք են պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե դիպլոմներով մարդիկ:

ՖՈՏՈՇԱՐՔ