26 մայիսի 2011 - 13:55 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Ընտրություններից առաջ ՀԱԿ-ը կունենա նոր թեզիս. «Մենք հաղթում ենք, մենք ստիպում ենք»

Իշխանությունների հետ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ի հնարավոր թուլացումը և քաղաքական դաշտի արմատական մասը զբաղեցնելու այլ ուժերի փորձերը քիչ հավանական են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ նման ուժ չի տեսնում, որը կարող է դա անել: Միաժամանակ, նա նշել է, որ նման քաղաքական ուժը կարելի է արագ ստեղծել, ինչն արդեն ցույց է տվել Հայաստանի քաղաքական պայքարի փորձը:

Իսկանդարյանը հավելել է, որ ՀԱԿ առաջնորդները հաշվել են իրենց քայլերի հետևողականությունը և ցանկանում են ստանալ բնակչության առավել չափավոր շերտերի աջակցությունը, բացի դրանից հնարավորություն ունեն միշտ վերադառնալ քաղաքական դաշտի արմատական մաս: Նա հայտարարել է, որ ընտրություններից առաջ ՀԱԿ հայտարարություններն ավելի սուր կդառնան և կհայտնվի «մենք հաղթում ենք, մեր ստիպում ենք» թեզիսը: