Օգյուն Սամաստը Հրանտ Դինքի սպանության մեղքը բարդել է թուրքական թերթերի վրա26 մայիսի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության մեջ մեղավոր են թուրքական թերթերը: Այդ մասին հայտնել է Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը: Նրա խոսքով, հենց թերթերն են հայերի հանդեպ ատելություն սերմանում թուրքական հասարակության մեջ: Նախօրեին Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում Հրանտ Դինքի սպանության մասին գործով չորրորդ դատավարության ժամանակ ընթերցվել են Սամաստի ցուցմունքները` երեք էջ, որոնցում, մասնավորապես, ասվում է. «Հիմնական հանցագործները Hurriyet և Vatan թերթերն են, որոնք «Հայրենիքի դավաճան», «Անամոթ հայեր» և այլ խորագրերով ճակատային էջեր էին տպագրում: Որտե՞ղ են նրանք: Ինչո՞ւ նրանք կանգնած չեն դատարանի առջև: Ինչո՞ւ են նրանք նման հոդվածներ տպագրում: Ումի՞ց են նրանք ցուցումներ ստացել»: Սամաստի խոսքով` Դինքի սպանությունը պատահականություն էր: «Դուք կարող եք դիտել հսկիչ տեսախցիկների տեսագրությունները: Պետական անվտանգության դատարանը (DMG) չկարողացավ որևէ կոնկրետ բան գտնել չորս տարի անց: Դուք կարծում եք, որ անչափահասների գործով դատարանը որևէ բա՞ն կգտնի»,- ասել է Սամաստը, գրում է Hurriyet Daily News-ը: Դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |