TESEV. Թուրքերի 39 տոկոսը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 44 տոկոսը` դեմ![]() 26 մայիսի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամը (TESEV) անցկացրել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալումը» հարցումը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, հարցումն անցկացվել է երկրի բոլոր գավառներում 18 տարեկանից բարձր բնակչության շարքում: Ուսումնասիրության համաձայն, հարցվածների 50 տոկոսը հաստատում է Հայաստանի հետ քաղաքական մերձեցումը, 49 տոկոսն արտահայտվում է տնտեսական համագործակցության օգտին, իսկ մշակութային մերձեցման օգտին` 21 տոկոսը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և Հայաստանի հետ սահմանի բացմանը կողմ է Թուրքիայի բնակչության 39 տոկոսը, դեմ` 44 տոկոսը: Յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ «Թուրքիան բարեկամներ չունի», առավել բարեկամական երկրների շարքում են Իրանը (13 տոկոս), Ադրբեջանը (10 տոկոս), ԱՄՆ-ը (10 տոկոս), Պակիստանը (9 տոկոս): Հարցումի համաձայն Թուրքիային թշնամի երկրներն են Իսրայելը (40 տոկոս), ԱՄՆ-ն (33 տոկոս), Հունաստանը (16 տոկոս), Ֆրանսիան (8 տոկոս): Այն հարցին, թե երբ է Թուրքիան մտնելու ԵՄ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է «երբեք»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |