ՏՄՊՊՀ-ն մայիսի 27-ին կորոշի 4 անբարեխիղճ բեռնափոխադրող ընկերությունների ճակատագիրը26 մայիսի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ժամը 11:00-ին կկայանա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կներկայացվեն բեռնափոխադրող 4 ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Նիստի ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմը կներկայացնի վերոնշյալ շուկայում գործող տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշման նախագիծը: Օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը ապրիլի 6-ին վարչական վարույթ էր հարուցել վերոնշյալ շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ: Դրանք են. «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»: Համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաև առևտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |