Երևանում երրորդ անգամ մեկնարկում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը![]() 26 մայիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-5-ը արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը նպատակ ունի տարածաշրջանային համագործակցության եզրեր և հնարավորություններ ստեղծել արաբական աշխարհի և հայ կինոգործիչների մեջ: Ցուցադրությունները կազմակերպվելու են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և «Ակումբ» ռեստորանում: Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում, ժամը 20.00 Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակած ֆիլմերը: «Մենք համոզված ենք, որ մշակույթը, որ տարիք, սեռ, ազգություն չի ճանաչում, համագործակցության, երկխոսության, նոր հորիզոններ ստեղծելու հնարավորություն է տալիս: Արաբական աշխարհի հարուստ կինոինդուստրիայի նորագույն նմուշները Հայաստանում ներկայացնելով` մենք մեր կինոգործիչներին ու կինոսիրողներին աշխարհին նոր աչքերով նայելու հրաշալի առիթ ենք տալիս»,- մեկնաբանում է «Արաբական գիշերներ» կինոփառատոնի տնօրեն Վրէժ Քասունին: «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը վերածվում է կինոփառատոնի, իր առաջին քայլերն է արել 2008-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այն ժամանակ ցուցադրվեցին Յուսրի Նարսալլահի, Հանի Աբու Ասադի, Յուսեֆ Շահինի և Խալեդ Յուսեֆի, Շադի Զեյնադինի, Նիկոլ Բալիվյանի հեղինակած ֆիլմեր: Արդեն հաջորդ տարի` 2009-ին «Արաբական գիշերները» ներկայացավ որպես առանձին կինոփառատոն` հուլիսի 13-17-ը հայաստանցի կինոսիրողներին ներկայացելով բացի առանձին գործերից նաև «Էմիրաթի գիշերներ» հատուկ ծրագիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |