Երևանում տեղի կունենա «Բոլորով անցնում ենք անցումներով» ֆլեշմոբ միջոցառումը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին` ժամը 18.30-ին, Երևանում ֆլեշմոբ կկայանա: Ֆլեշմոբի նպատակն է նպաստել հետիոտների երթևեկության կանոնների պահպանմանը: Միջոցառումը սկսվելու է Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկից` Կասկադի մոտ, Մաշտոցի պողոտայի անցումներով հասնելու է Ամիրյան փողոց, ապա Ամիրյան փողոցով` Հանրապետության Հրապարակ և Վազգեն Սարգսյանի փողոցով` մինչև Անգլիական այգի` Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի այգի: Միջոցառման կազմակերպիչն է «ՖլեշՄոբ Դիվիզիան»` «Երևանի Երիտասարդական Բանկի» աջակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---