ՀՀ ապագա խորհրդարանում ձեռներեց պատգամավորներն ավելի քիչ կլինեն, հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը

ՀՀ ապագա խորհրդարանում ձեռներեց պատգամավորներն ավելի քիչ կլինեն, հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - ՀՀ ապագա խորհրդարանում ձեռներեց պատգամավորներն ավելի քիչ կլինեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ ամենից սակավ նրանց քանակը կլինի ՀՀԿ-ում:

«Խոսակցություններ այդ մասին գնում են և ես կարծում եմ, որ երկրի քաղաքական ղեկավարությունը կգնա այդ քայլին»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: Ըստ Պետրոսյանի, ավելի նպատակահարմար կլինի, որ գործարարները զբաղվեն սեփական բիզնեսի ընդլայնմամբ, իսկ իրենց շահերի առաջ մղումը թողնեն մասնագետներին:

Նա նաև ընդգծել է, որ խորհրդարանի լուծարման և նախագահի պաշտոնանկության համար պատճառներ չկան:

 Ուշագրավ
---