«Ռեժիմի հետ համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, ՀԱԿ-ը պատրաստվել է երկխոսություն սկսել իշխանությունների հետ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար: «Բայց առայժմ երկխոսություն ձևական առումով չկա, այլ կան ՀԱԿ-ի կողմից հրապարակային պահանջներ և իշխանությունների կողմից դրանց չկատարում»,- ասել է Մուսինյանը: Նա հերքել է գալիք ընտրություններում ՀԱԿ-ի և իշխանությունների հնարավոր դաշինքի մասին քաղաքական գործիչների ենթադրությունները: «Նման բան չի կարող լինել»,- ասել է ՀԱԿ մամլո քարտուղարը: