27 մայիսի 2011 - 14:29 AMT
Կարեն Բեքարյանը հնարավոր է համարում, որ ԵՄ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում կարող է փոխարինել Ֆրանսիային

Հայ փորձագետ, «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը կարծում է, որ գոյություն ունի ոչ զրոյական հնարավորություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային կարող է փոխարինել Եվրամիությունը:

Այդ առումով Բեքարյանը կարևոր է համարում արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը ԼՂ վերաբերյալ, որում նա չի բացառում Ֆրանսիայի փոխարինման հնարավորությունը:

Փորձագետի խոսքերով, դա կարող է ամրապնդել Մինսկի խումբը, սակայն դանդաղեցնել ղարաբաղյան հարցի շուրջ որոշման ընդունումը: