27 մայիսի 2011 - 15:34 AMT
Ղարաբաղում անլուծելի է պատմական վեճը` ինքնիշխանության իրավունք թե պետության ամբողջականություն

Կորսված վրացական տարածքների խնդիրը կարելի է համեմատել ղարաբաղյան հակամարտության հետ, որտեղ անլուծելի է հավերժ պատմական վեճը, ինչն է առաջնային` ինքնիշխանության իրավունքը թե պետության ամբողջականությունը: Այդ մասին հայտնել է Կարնեգի Կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն: «Հարցը նման հակամարտության լուծման մեջ չէ, այն չի էլ լուծվելու տեսանելի ապագայում: Հարցը նրանում է, որ այս հակամարտությունը միջազգային հարաբերությունների շրջանակ տեղափոխվի»,- ընդգծել է Մալաշենկոն, հաղորդում է VOA News-ը: