Լույս է տեսել Նիկողայոս Ադոնցի անտիպ աշխատությունը Տիգրան Մեծի մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի «Տիգրան Մեծ» ժողովածուի շնորհանդեսը: Այն իրենից ներկայացնում է 2005 թ-ի Տիգրան Մեծին նվիրված գիտաժողովի 40 հոդվածների, ինչպես նաև տարբեր ժամանակներում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով գրված հոդվածների ժողովածու: Այնտեղ ամփոփված է արքայի պետական, քաղաքական, զորավարական, դիվանագիտական, քաղաքակրթական ու մշակութային գործունեությունը:

Հնագույն հոդվածը գերմանացի գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր Թ. Մոմզենի հոդվածն է` տպագրված 1873 թ-ին «Հերմես» ամսագրում: Բացի դրանից, ժողովածուի մեջ առաջին անամ լույս է տեսել Նիկողայոս Ադոնցի աշխատությունը, որը մինչ այժմ անտիպ էր: Ժողովածուն նվիրված է Տիգրան Մեծի ծննդյան 2150- ամյակին:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ակադեմիկոսներ, ինչպես նաև ժողովածուի մեջ ընդգրկված հոդվածների հեղինակները: Ներկաները կարևորեցին հատկապես այն հանգամանքը, որ այն կարող է ծառայել ինչպես գիտնականներին, այնպես էլ ուսանողներին և պատմությամբ հետաքրքրվողներին:

Ժողովածուն պարունակում է քարտեզներ, որոնց հեղինակն է պ.գ.դ. Բաբկեն Հարությունյանը, լուսանկարներ և գծագրեր: Գիրքը հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և Հայ առաքելական եկեղեցու Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատան միջոցներով, 500 օրինակ տպաքանակով: Այն չի վաճառվելու, սակայն տրամադրվելու է գրադարաններին:

4  27.05.11 - Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի «Տիգրան Մեծ» ժողովածուի շնորհանդես
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---