Լևոն Ջուլֆալակյան. Յուրաքանչյուր մարզիկ պետք է հայրենասեր լինի և հասկանա, որ ներկայացնում է ողջ երկիրը![]() 28 մայիսի 2011 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր մարզիկ պետք է հայրենասեր լինի, եթե մարզչին հաջողվում է դաստիարակել նրան այդպիսին, նա հասկանում է, որ նրա հաղթանակները և ձեռքբերումները պատկանում են ոչ միայն նրան, այլ նաև ողջ երկրին: Առանց այդ որակների մարզիկները երբեք չեն կարողանա հասնել հաջողությունների»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր հավաքի ժամանակ նա ըմբիշների հետ քննարկում է ոչ միայն մարտավարական հարցեր, այլ նաև բացատրում, թե ինչ է նշանակում ներկայացնել երկիրը: «Գլխավորը, որ մարզիկները միշտ հասկանում են իմ պահանջները, և յուրաքանչյուր մրցաշարից մենք անպայման վերադառնում ենք մեդալներով»,- ասել է օլիմպիական չեմպիոնը: Ջուլֆալակյանին բազմիցս հաջողվել է զգալ հաղթանակի բերկրանքը և որպես մարզիկ, և որպես մարզիչ: Նա խոստովանել է, որ չնայած նա հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, նա հպարտ է եղել, որ հայ է և առաջին հերթին ներկայացնում է իր երկիրը. «Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է նշանակում դառնալ օլիմպիական չեմպիոն, դա գիտեն միայն մարզիկները: Ուրախ եմ, որ իմ փոքր ավանդն ունեմ Հայաստանի մարզական ձեռքբերումների շարքում և հիմա հիանում եմ, որ դա հաջողվում է անել նաև իմ սաներին»: Ջուլֆալակյանը շնորհավորել է բոլոր հայերին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել խաղաղություն, երջանկություն և լավատեսություն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |