ՀՀԿ պատգամավորը խորհուրդ է տալիս ՀԱԿ-ին չխտացնել գույները երկխոսության շուրջ![]() 2 հունիսի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները միշտ երկխոսության ձեռք են պարզել ցանկացած քաղաքական ուժի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև հնարավոր երկխոսությանը: «Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, բայց ես կցանկանայի, որպեսզի Կոնգրեսը չչափազանցնի այդ երկխոսության դրդապատճառները և հիմքերը: Համաներումը մարդասիրական քայլ էր և պայմանավորված էր ոչ թե ընդդիմության գործողություններով, այլ այն հանգամանքով, որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը»,- ասել է Զաքարյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ տեղի կունենան Հայաստանում, հաշվի առնելով համաներումով ՀԱԿ կողմնակիցներին ազատ արձակելը, Զաքարյանը հայտարարել է, որ երկրում քաղաքական գործընթացները պետք է ընթանան օրենքի և Սահմանադրության շրջանակներում, և 2008-ի մարտի դեպքերի կրկնությունը չի կարելի թույլ տալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |