2 հունիսի 2011 - 17:04 AMT
Համահայկական խաղերի միջազգային հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել

Հունիսի 2-ին կայացել է Համահայկական խաղերի միջազգային հանձնաժողովի գործադիր կոմիտեի նիստը, որում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նիստի ժամանակ ընդունվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Այդ պաշտոնում նրան փոխարինելու է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական խաղերը մեկնարկում են 2011-ի օգոստոսի 13-ին, խաղերի ծրագրի մեջ մտնում են 10 մարզաձևեր: Մասնակիցների համար հայտերի ընդունման վերջին ժամկետը հուլիսի 15-ն է, մրցումների վիճակահանությունը կայանալու է օգոտոսի 8-ին, այդ որոշումն ընդունվել է մայիսի 30-ին: