Փաշինյանը չափազանցություն է համարում իր հեղինակության համեմատությունը ՀԱԿ-ի առաջնորդի հեղինակության հետ 2 հունիսի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չափազանցություն է համարում իր հեղինակության համեմատությունը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով այն հարցը, որ մայիսի 31-ի հանրահավաքի բացման ժամանակ «Նիկո'լ, Նիկո'լ» գոչյունները գերազանցեցին «Լևո'ն, Լևո'ն» գոչյուններին: «Ես ուրախ եմ, որ դուք նման գնահատական եք տալիս, չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակության հետ համեմատելի հեղինակություն ունենալը մեծ պատիվ է ցանկացած մարդու, հատկապես քաղաքական գործչի համար: Սակայն ես գտնում եմ, որ դուք չափազանցնում եք իմ հեղինակության աստիճանը»,- ընդգծել է նա: Փաշինյանը մեկնաբանել է նաև ՀԱԿ-ի ղեկավարությունում հնարավոր սերնդափոխության հարցը: Նրա խոսքով, դրա կարիքը չկա, քանի որ ՀԱԿ-ում սերունդները ներդաշնակ աշխատում են մեկը մյուսի հետ: «Սերնդափոխության անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ սերունդները չեն կարողանում համագործակցել միմյանց հետ: Տեսանելի ապագայում ես ՀԱԿ-ում նման բան չեմ կանխատեսում»,- նշել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |