The king’s singers խումբը խոստանում է մյուս անգամ հանդես գալ հայկական երաժշտությամբ 3 հունիսի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Այս այցը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի նրանք մյուս անգամ հանդես գան Հայաստանում հայկական երգացանկով: «Մենք միշտ նոր երաժշտական համարներ ենք ընդգրկում մեր երգացանկում»: Խումբը իր գրավականը համարում է այն, որ նրանց ձայնը անհնար է շփոթել որևէ այլ խմբի հետ: Հայաստանին ամենամոտը եղել են Երուսաղեմում և այնտեղ ծանոթացել հայ եկեղեցական երաժշտության հետ: Խումբը այժմ ծանոթանում է հայ հոգևոր երաժշտության հետ: «Երևանյան հեռանկարների» շրջանակներում խումբը կներկայացնի հազվագյուտ հարուստ ծրագիր. համերգի առաջին բաժնում կհնչեն միջնադարյան և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ մասում` կներկայացվեն հանրահայտ The Beatles, Queen խմբերի սիրված երգերը յուրահատուկ մատուցմամբ: Խումբը ամեն համերգի հանդես է գալիս տարբեր երգացանկով: «Մենք ժամանակ չունենք շատ շրջելու Երևանով, սակայն մենք հույս ունենք կրկին Հայաստան գալ»,- ասաց խմբի անդամներից մեկը: The king’s singers խումբը հիմնվել է 1968թ-ին, որի անդամները Քեմբրիջի համալսարանի թագավորական քոլեջի ուսանողներն էին: 42 տարիների ընթացքում փոխել է 22 երգիչ, վերջին կատարողը հայտնվել է կես տարի առաջ: Նրանց երգացանկի մեջ մտնում են բոլոր ժամանակաշրջաններիի մեղեդիները, ինչպես նաև ազգային երաժշտություն, սակայն նրանց սիրած երաշտությունն է միջնադարյան ռադրիգալները: Այն հանդիսանում է Անգլիայի թագավորական ընտանիքի միջոցառումների հյուրը: Խումբն իր պատմության ընթացքում կատարել է ավելի քան 150 ձայնագրություններ, կատարել դասական կոմպոզիտորների ավելի քան 200 ստեղծագործություններ, իսկ 2009 թ-ին արժանացել «Գրեմմի» մրցանակի: Հանդես են գալիս առանց նվագակցության: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |