System of a Down-ը սկսել է իր եվրոպական շրջագայությունները

System of a Down-ը սկսել է իր եվրոպական շրջագայությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ից Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը սկսեց իր եվրոպական շրջագայությունները: Առաջին ելույթը տեղի ունեցավ Իտալիայի Միլան քաղաքում: Խումբը երկուական համերգ կտա գերմանական Նյուրնբերգ քաղաքում և Ֆրանսիայի մայրաքաղաքում: Շրջագայությունը կավարտվի հունիսի 21-ին` Մոսկվայում, հաղորդում է խմբի պաշտոնական կայքը: Մինչ այդ, խումբը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայում: Մայիսի 10-ին հանդես է եկել Կանադական Էդմոնթոն քաղաքում և ավարտել մայիսի 22-ին Լաս Վեգասում:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերականգնման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Սերժ Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայության մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---