4 հունիսի 2011 - 11:20 AMT
Ալեքսանդր Կերժակովը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը մարզումից հեռացավ բինտավորված ծունկով: Պարզվեց, որ «Զենիթի» ռմբարկուն չի կարողանա մասնակցել Եվրո-2012 նախընտրական առաջնության հանդիպմանը Հայաստանի հավաքականի հետ, հաղորդում է championat.ru-ն:

Հունիսի 3-ի երեկոյան Կերժակովը հեռացավ հավաքականի դիրքերից և վերադարձավ տուն: Հաղորդվում է, որ մարզիկը խնդիր ունի մոսկովյան «Սպարտակի» հետ հանդիպմանը ստացած ծնկի վնասվածքի հետ:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: