4 հունիսի 2011 - 13:33 AMT
Հայաստանում Լեհաստանի դեսպանը Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը ոչ ոքի է ակնկալում

«Մենք դեսպանությունից մեր ուկրաինացի բարեկամների հետ միջոցառումների շրջան ենք կազմակերպում` նվիրված Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա մեր երկրներում: Առաջիններից մեկը խաղարկային առաջնությունն է, որի իմաստը նրանում է, որ չնայած սպորտում այսօրվա կոմերցիային, այն շարունակում է ընկերների հանդիպման վայր լինել, ինչպես և եղել է Աթենքի խաղերի ժամանակից ի վեր»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ռաչինսկին նշել է, որ խաղի մակարդակը կամ էլ արդյունքը կարևոր չեն, կարևոր է ինքնին նման առաջնության անցկացման փաստը: Նա խոստովանել է, որ կուզենար Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում տեսնել. «Ներկայիս աշխարհում սպորտը մեծ ուժ է, և այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, մասնակցությունը ԵԱ-ին մեծ իրադարձություն կդառնա: Ձեր հավաքականը, իհարկե, ունի շանսեր»:

Դեսպանը գտնում է, որ ռուսները շատ լավ թիմ ունեն, բայց հունիսի 4-ին Ռուսաստան-Հայաստան խաղում ոչ ոքի են ակնկալում: «Եթե սահմանենք մարզիկի արժեքը, Արշավինն ավելին արժե, քան ողջ հայկական ընտրանին, բայց, բարեբախտաբար, ֆուտբոլ են խաղում ոչ թե փողերը, այլ մարզիկները»,- ավելացրել է Ռաչինսկին:

Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 4-ին մեկնարկեց ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի դեսպանատների և ՀՀ ԱԳՆ աշխատակիցները: Եզրափակիչ հանդիպումները կկայանան հունիսի 5-ին: