Հունիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վրաստան![]() 6 հունիսի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 10-15-ը Վրաստան կատարելիք իր այցի ժամանակ կհանդիպի Համայն Վրաց Պատրիարք-Կաթողիկոս Եղիա Երկրորդի հետ: Այդ մասին «Պիրվելի» գործակալությանն է հաղորդել Վրաց Ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդիի և Ծաիշայի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն: Այցի շրջանակներում կդիտարկվեն ՎՈՒԵ և ՀԱԵ փոխհարաբերությունների հարցեր: Կկայանա նաև ՀԱԵ առաջնորդի այցելությունը հայաբնակ Ջավախքի շրջան: «Ներկա փուլում չեմ կարող որևէ բան ասել եկեղեցիների վիճելի հարցերի մասին: Պատվիրակության ժամանելուն պես, երբ բանակցությունները սկսվեն, կսահմանվեն նաև քննարկվելիք հարցերը: Ինչ վերաբերում է իրավաբանական կարգավիճակի որոշմանը, դա պետության արտոնությունն է: Վրաց պատրիարքարանն իր կողմից ոչինչ չունի այն բանի դեմ, որպեսզի ինչպես հայկական, այնպես էլ կաթոլիկ և հուդայական համայնքները Վրաստանում իրենց կարգավիճակը ստանան»,- հայտնել է միտրոպոլիտ Գերասիմը: Այս այցը վերջին 100 տարիների ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Վրաստան կատարած առաջին այցն է, հաղորդում է Բլագովեստ Ինֆոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |