2012 թվականին Հայաստանում կսկսեն բիոմետրիկ անձնագրեր տրամադրել![]() 7 հունիսի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականին Հայաստանում կսկսեն բիոմետրիկ անձնագրեր տրամադրել: Ինչպես Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այս կապակցությամբ արդեն ընդունվել է կառավարության որոշումը: «Բիոմետրիկ անձնագրերի տրամադրումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում նախատեսված քայլերից մեկն է: Այդ գործընթացի վերջնական նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների միջև արտոնագրային ռեժիմի պարզեցումը և ապա վերացումն է: Բիոմետրիկ անձնագրերը պաշտպանվածության առավել բարձր մակարդակ կապահովեն»,- ասել է նախարարը: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր PanARMENIAN.Net գործակալությունը, Հայաստանում բիոմետրիկ անձնագրերի և ID քարտերի արտադրության տենդերին մասնակցում են լեհական PWPW և ֆրանսիական Oberthur ընկերությունները: Կառավարության որոշման համաձայն, Հայաստանի բոլոր 16 և ավելի տարեկան քաղաքացիները պարտավոր կլինեն ID քարտեր և բիոմետրիկ անձնագրեր ունենալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |