Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-2013-ի ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Չեռնոգորիային![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում կայացած Հայաստան-ՉեռնոգորիաԵԱ-2013 ընտրական հանդիպման երկրորդ խաղակեսը սառը ցնցուղ էր չեռնոգորցիների համար: Չնայած, որ Հայաստանի հավաքականը 10 հոգով էր խաղում, նա կարողացավ խաղն իր ձեռքը վերցնել և արդեն 52-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Էդգար Մալաքյանը` դառնալով այս հանդիպման կրկնակի գոլի հեղինակ: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստներն առջևում էին 1:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վստահ էր խաղում` շատ լավ վերահսկելով գնդակը, և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ փոքրամասնությունը մրցակցի հավաքականն էր: Գոլ իրացնելու հոյակապ շանս ուներ Կամո Հովհաննիսյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը Նեմանի Շտեկիչի ձեռքում հայտնվեց: Դրանից հետո տուգանային հարվածով դարպասաձողին հարվածեց թիմի ավագ Արտակ Եդիգարյանը: Հաշիվը մեծացնելու շանս ունեին նաև Մասիս Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը, սակայն դա հաջողվեց Հովհաննես Համբարձումյանին: Մեկ րոպե անց աչքի ընկավ Չեռնոգորիայի թիմի ավագ Ստեֆան Նիկոլիչը` 3:1: Հակառակորդին իր հնարավորությունների հարցում կասկածի տեղիք չթողեց փոխարինման դուրս եկած Վալտեր Պողոսյանը` հաշիվը դարձնելով 4:1: Հայաստանի հավաքականը վստահ մեկնարկեց այս ընտրական մրցաշարում, և արդեն առաջին խաղում վաստակեց առաջին երեք միավորները: Նույնքան միավոր ունեն Չեռնոգորիայի և Ուելսի հավաքականները: Հաջորդ անգամ Ռաֆայել Նազարյանի սաները սեպտեմբերի 3-ին արտագնա հանդիպում կանցկացնեն Անդորրայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |