Գևորգ Բադալյանը Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Բոլորը հոյակապ էին խաղում, և մենք արժանի հաղթանակ տարանք

Գևորգ Բադալյանը Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Բոլորը հոյակապ էին խաղում, և մենք արժանի հաղթանակ տարանք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Բադալյանը Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը գերազանց է գնահատում: «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք, բոլորն էլ հոյակապ խաղացին և արժանի հաղթանակ տարան: Հակառակորդը թույլերից չէր, պարզապես մենք լավ էինք նախապատրաստվել»,- Չեռնոգորիայի հանդեպ 4:1 հաշվով վստահ հաղթանակից հետո PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Բադալյանը:

Ֆուտբոլիստը գտնում է, որ ԵԱ-2013 ընտրական մրցաշարի 3-րդ խումբը դյուրին չէ, միայն Անդորրան է ընդհանուր ֆոնին շատ թույլ: «Մեզ համար դժվար կլինի Չեխիայի հավաքականի հետ հանդիպումը, իսկ Ուելսը, կարծում եմ, կխաղա Չեռնոգորիայի նմանությամբ, բայց, իհարկե, կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի խմբում առաջին տեղը զբաղեցնենք և դուրս գանք փլեյ-օֆ»,- նշել է Բադալյանը:

Հավաքականի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը գտնում է, որ իրենք շատ լավ էին խաղում, և հակառակորդն իրենց ֆոնին բոլորովին նկատելի չէր: «Մենք պարզապես անում էինք այն, ինչ ուզում էինք: Մեր հավաքականը շատ լավն է, բոլորն էլ տեսան, թե մենք ինչպես կարող ենք խաղալ: Պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում և ջանալու ենք հաղթող դուրս գալ խմբից»,- ասել է նա:

7  08.06.11 - ԵԱ-2013-ի ընտրական փուլ. Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդդեմ Չեռնոգորիայի
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---