Հրայր Սիմոնյանը կայծակնային շախմատի խոշոր մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

Հրայր Սիմոնյանը կայծակնային շախմատի խոշոր մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Իներնետային շախմատային ակումբի կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ մրցախաղ, որտեղ 3:3 հաշվով ավարտեց պայքարը ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց նվազագույն` 4,5:3,5 հաշվով: Սիմոնյանին բաժին հասավ երկրորդ մրցանակը:

Շատ հաջող հանդես եկավ նաև Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը միայն կիսաեզրափակիչում զիջեց նույն Նակամուրային:

Ութ լավագույնների մեջ տեղ գրավեց ևս մեկ հայ շախմատիստ` միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչ քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Մովսիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկայից, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---