Հունիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 690 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 377.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377 դրամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Միաժամանակ, հունիսի 8-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 376.48 դրամ` հունիսի 7-ի դրությամբ կրճատվելով 0.08 կետով: Միևնույն ժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 551.92 դրամ` կրճատվելով 0.64 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0.01 կետով` կազմելով 13.59 դրամ: