Հայաստանի հակամենաշնորհային մարմինը վարչական վարույթ է հարուցել «Սիթի Պետրոլ Գրուպի» նկատմամբ 8 հունիսի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ: Այսօր՝ հունիսի 8-ին, Հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ: «Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |