Տիգրան Սարգսյանն իր հունգարացի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում տիրող տնտեսական վիճակը

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տիրող տնտեսական վիճակը և իրականացվող բարեփոխումների ընթացքը: Իր հերթին, Վիկտոր Օրբանն անդրադարձել է Հունգարիայի տնտեսությանը, այնտեղ առկա վիճակին: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում` տնտեսական բարեփոխումների և վերակազմավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետերը միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ:

Վիկտոր Օրբանը հանդիսանում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը: Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաև ԵԺԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ի ասոցացված անդամակցության համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---