Հայ ձեռարվեստի վարպետները Թեհրանում մասնակցում են միջազգային ցուցահանդեսի 9 հունիսի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը Թեհրանում կազմակերպում է ձեռարվեստի միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի մանրանկարչուհի Հասմիկ Պետրոսյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ - կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը: Հայաստանցի վարպետները Թեհրանի ձեռարվեստի միջազգային ցուցահանդեսում հանդես կգան թեմատիկ բազմազանություն ունեցող ավանդական գորգերով, գոբելեններով և կարպետներով: Հայ մասնագետների ձեռագործ այս աշխատանքները կրում են ազգային - ավանդական, ժամանակակից - նորարարական շունչ և առանձնանում են յուրօրինակ մտահղացմամբ և տեխնիկական կատարումով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |