«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցկացնում է պահատեղերի վարձակալության ամառային ակցիա![]() 9 հունիսի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ամառային ակցիա: Սկսած հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը` բանկի հաճախորդներն իրենց ամառային արձակուրդների ընթացքում կարող են օգտվել անհատական պահատեղերի վարձակալության նոր պայմաններից` 25 տոկոս զեղչով: Արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով անհատական պահատեղերի վարձակալման ծառայությունը բանկը առաջարկում է սույն թվականի ապրիլից: Պահատեղերը կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ' իրավաբանական անձիք: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը' սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Ակցիային մասնակցում են մեկ տարի և ավելի ժամկետով 175х310х435, 200 х 620 х 435,525 х 620 х 435 չափսերի պահատեղերի բոլոր վարձակալները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռւսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |