Տիգրան Սարգսյան. Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա 9 հունիսի 2011 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Անդրադառնալով պետության դերակատարությանը գների կարգավորման խնդրում` նա նշել է. «Ըստ իս` փորձելով կարգավորել գները, պետությունը երբեմն հայտնվում է Մյունհաուզենի դերում, որն ընկնելով ճահիճը, փորձում է քաշել իր իսկ մազերից: Ինչո՞ւ: Թեզերում արդեն ասացի, որ արդյունավետ կառավարություն կարող է լինել, եթե կա քաղաքացիական հասարակություն, որովհետև վերջինս է վերահսկում կառավարության գործունեությունը: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, ապա առկա է կոռուպցիա: Մյուս կողմից` այդ պետությունը, կառավարությունը պետք է գիտակցի, որ կառավարությունն ուզում է կառուցել այդ հասարակությունը: Այս տեսակետից, անցումային տնտեսությամբ երկրներում պետությունը պետք է պատրաստ լինի այն բանին, որ աստիճանաբար իր գործառույթները փոխանցի քաղաքացիական հասարակությանը, ինչը շատ ծանր է, քանի որ ցանկացած կոռումպացված համակարգ ինքը չի հրաժարվում իր լիազորություններից: Հակառակը` ձգտում է ստանալ նոր լիազորություններ, որովհետև դա աշխատելու նոր հնարավորություն է ընձեռում: Գաղտնիքը նրանում է, որ պետք է տեղեկացված կառավարություն, որը հասկանում է այդ հիվանդության վտանգավորությունը, և ինքն է շատ պետական գործառույթներ փոխանցում ինքնակազմակերպվող հասարակությանը: Ահա այսպիսի պետություն է պետք անցումային տնտեսությամբ երկրներին, որը գիտակցում է այդ գործառույթների փոխանցման անհրաժեշտությունը հասարակությանը», - ասել է նա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |