9 հունիսի 2011 - 16:23 AMT
ՀՀ Գյուղնախարարությունն ու Կենտրոնական բանկը կօգնեն գյուղացիներին, ում բերքը տուժել է կարկուտից

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարում ՀՀ Կենտրոնական բանկի հետ, որպեսզի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին առաջարկի աջակցություն ցուցաբերել գյուղացիներին, որոնք միացել են գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման կառավարական ծրագրին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին նախարարության մամլո ծառայությունից:

Մասնավորապես, աղբյուրի համաձայն, ֆինանսավորող բանկին առաջարկվելու է անհատական մոտեցում ցուցաբերել վարկերի մարման հարցում այն գյուղացիների հանդեպ, որոնց տնտեսությունները տուժել են վերջին ժամանակներս տեղած կարկուտից: