Գարսիա Մարկեսի հայ երկրպագուները ցանկանում են տեսնել սիրելի գրողին Հայաստանում 9 հունիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամները պաշտոնական նամակ են ուղարկել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որում մասնավորապես ասվում է. «Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով և ոչ միայն, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գրասիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը: Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրելով, որպեսզի Դուք և Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկի Գարսիա Մարկեսին» : Նախաձեռնության անդամները նշել են նաև, որ Մարկեսի՝ հրավերն ընդունելու դեպքում պատրաստ են կազմել հստակ ծրագիր և մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |