Արմավիրում քննարկվեցին դժվարին պայմաններում հայտնված երեխաների հիմնախնդիրները 9 հունիսի 2011 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունում հունիսի 9-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզում դժվարին պայմաններում հայտնված երեխաների հիմնախնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿ նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ, համայնքապետեր, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, օրերս Ծաղկաձորում փոխվարչապետի և այս խոցելի խմբի հիմնախնդիրներով զբաղվող «Երեխաների պաշտպանության ցանց»-ի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել առկա խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծման հնարավորությունները քննարկելու համար ըստ մարզերի հանդիպումներ կազմակերպել: Այս ձևաչափով առաջին հանդիպումը Արմավիրի մարզի ներկայացուցիչների հետ էր: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հանդիպումների այս շարքը հնարավորություն կտա մարզ առ մարզ արձանագրելու առկա խնդիրները, եղած ռեսուրսների շրջանակում ջանքերն ու հնարավորությունները համատեղելու միջոցով ունենալու ավելի նկատելի արդյունքներ: «Ուժերը համախմբելու, աշխատանքները ճիշտ բաշխելու և կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել»,- նշեց նա` կարևորելով շահագրգիռ բոլոր կողմերի` մարզպետարանի, համայնքապետերի, հասարակական կազմակերպությունների, ընկերությունների համագործակցված աշխատանքը: Մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ները հիմնականում բարձրացրին համայնքներում սոցիալական տների, զարգացման կենտրոնների ստեղծման խնդիրը, որոնց միջոցով հնարավոր կլինի կազմակերպել խոցելի խմբում հայտնված երեխաների ուսուցումը, ժամանցը: Կարևորվեց համայնքներում նաև սոցիալական աշխատողի առկայությունը, ով կայցելի ընտանիքներ, անձամբ կաշխատի նրանց հետ: Այս նպատակների համար բարձրացվեց համայնքային բյուջեներում որոշակի գումարների նախատեսման հարցը: Նշվեց կամավորության ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտության մասին: Փոխվարչապետը բարձրացված հարցերը կարևոր համարեց` նկատելով, որ դրանց վրա պետք է հրավիրել նաև հանրության, համայնքապետերի ուշադրությունը, որպեսզի խնդիրն ընկալվի որպես առաջնահերթություն: Համայնքային եկամուտների ամբողջական հավաքագրման և բյուջեների ծախսային ուղղություններն ըստ առաջնահերթությունների բաշխելու պարագայում, Արմեն Գևորգյանի համոզմամբ, հնարավոր կլինի շոշափելի արդյունքներ ունենալ: «Բարձրացված խնդիրներն առաջնային են և լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում «,- նշեց փոխվարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |