Կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը իր սիմֆոնիան կհանձնի Անգլիայի թագուհու դատին 9 հունիսի 2011 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Լիբանանահայ կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը հաջորդ շաբաթ իր վերջին սիմֆոնիան կներկայացնի Անգլիայի թագուհու դատին: Սիմֆոնիան կոչվում է «Մեր ջուրը մեր կյանքն է»: Դիրիժորը ելույթ է ունենալու ողջ երեկո` ղեկավարելով Մոցարտի, Բեթհովենի սիմֆոնիաները, իսկ վերջում` իր սիմֆոնիան ջրի մասին: Սիմֆոնիան, ընդհանուր առմամբ, գրվել է չորս ամսում: Վարդան Մելքոնյանն այն 4000 լիբանանահայ որբերից է, ովքեր դաստիարակվել են դանիացիների կողմից հիմնված մանկատանը: Այդ մանկատան սաներից միայն 36-ն են կենդանի: Նա նույնիսկ իր ճշգրիտ տարիքը չգիտի, քանի որ չի ունեցել ծննդյան վկայական: Հայազգի դիրիժորը Անգլիա է տեղափոխվել Լիբանանում 1972թ-ին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նա աշխատել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Թագավորական Ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |