Իրանական ընդդիմությունը հունիսի 12-ին ցույց կանցկացնի ընտրությունների 2-ամյակի հետ կապված, որոնք անցկացվել են 2009-ի հունիսի 12-ին:
Ինչպես հաղորդում է Kaleme-ն, Իրանի բարեփոխիչների ճամբարը ներկայացնող երիտասարդությունը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արել բնակչությանն ակտիվ մասնակցել «լուռ» ցույցին:
Նախագահի նախկին թեկնածուները բողոք են արտահայտել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնք տեղի են ունեցել 2009-ի հունիսի 12-ին Իրանում: