Հայորդիների կուսակցությունը մտադիր է մասնակցել ապագա խորհրդարանական ընտրություններին15 հունիսի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ապագա ընտրություններին կմասնակցի նաև «Նժդեհյան ցեղակրոններ» կուսակցությունը, որի կողմնակիցները համարում են իրենց հին հայկական հավատի նվիրյալներ ու Գարեգին Նժդեհի գաղափարախոսության հետնորդներ: Ինչպես հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Գևորգ Հովսեփյանը, նրանց կուսակցության նպատակն է ազգային գաղափարների զարգացումը Հայաստանում: «Ողջ հայությունը պետք է լինի ցեղակրոնության կրողը, ոչ թե միայն առանձին մի կուսակցություն»,-հայտարարել է Հովսեփյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում ազգային գաղափարախոսության ճգնաժամ է: «Այժմ ազգային գաղափարախոսությամբ մտավորականությունը խաղից դուրս է»,-հայտարարել է կուսակցության անդամ Գևորգ Հովսեփյանը: Ինչ վերաբերում է մասնակցությանը ընտրություններին առանձին կամ այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում, ապա Հովսեփյանն ասել է, որ այդ հարցը կորոշվի կուսակցության համագումարում, որը կանցնի այս տարեվերջին: Ըստ նրա, կուսակցությունը ստեղծցվել է 1989թ., գրանցվել է 1991թ.: Դա ՀՀ-ում գրանցված 9-րդ կուսակցությունն էր, որը 2003թ. վերագրանցման ժամանակ 2300 անդամ ուներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |