VKontakte սոցիալական ցանցը թողարկել է ծրագիր Android-ների համար![]() 15 հունիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Vkontakte սոցիալական ցանցը թողարկել է իր պաշտոնական ծրագիրը Android համակարգով աշխատող բջջայինների համար։ Այս մասին իր էջում հաղորդել է ցանցի հիմնադիր Պավել Դուրովը, գրում է Lenta.ru-ն։ Ծրագրի միջոցով օգտագործողները կարող են դիտել սեփական և ընկերներերի գրառումները, ուղարկել և կարդալ նամակներ, ինչպես նաև նշել (check in) գտնվելու վայրը։ Ծրագիրը կարելի է անվճար բեռնել Android Market-ից։ Այն աշխատում է Android 1.6-ի և ավելի բարձր տարբերակների վրա։ Այս տարվա մարտ ամսին VKontakte-ն թողարկել էր ծրագիր նաև iPhone-ների, iPad-ների, iPod -ների համար, իսկ վերջերս նաև Symbian համակարգով աշխատող հեռախոսների համար։ Ինչպես նշում է VKontakte-ն, Android Market-ում կան նաև Vkontakte-ի ոչ պաշտոնական մի քանի ծրագրեր։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |